Երեքշաբթի, 23 Ապրիլի, 2024
Նախաձեռնում են ընթերցողները

ՀԵՔԻԱԹԻ ԺԱՄ

Հերթական #հեքիաթի_ժամը գրադարանի մանկական բաժնում։

Այս անգամ հեքիաթի ժամ էին կազմակերպել մեր հավատարիմ ընթերցողները, ովքեր մշտապես մեր կողքին են։

Ընթերցողների նախաձեռնությամբ անցկացրած յուրաքանչյուր միջոցառում վկայում է այն մասին, որ գրադարանը մեծ դեր ունի նրանց կյանքում։

#Հեքիաթի_ժամի այսօրվա հյուրերն էին Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 2-րդ դասարանի աշակերտները՝ դասվար Լ. Հովհաննիսյանի ուղեկցությամբ ։

Շնորհակալություն մեր ընթերցողներին՝ փոքրիկների օրը տոն դարձնելու համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով