ՈՒՐԱԽՈՒԹՅՈԻՆԸ, ՏԽՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՈՒՅՍԸ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՎՐԱ
Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ Հռիփսիմե Հովհաննիսյանի 75-ամյակին նվիրված բաց-դաս միջոցառում։ Հովհաննիսյանի «Ուրախությունը, տխրությունը և հույսը ճանապարհի վրա» ստեղծագործությունը գեղեցիկ մոտեցմամբ բեմականացվեց Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի մի խումբ աշակերտների մասնակցությամբ (դասղեկ՝ Ռ. Կարապետյան)։
Աշխարհը էլի չափումներ ունի, բայց ուրախությունը, տխրությունը և հույսը ամենակարևորներից են. մի տեղ վերջանում է մեկը, որ սկսվի մյուսը։ Չկան ամենա-ամենաներ։ Թող այս երեք հատկանիշներն էլ դառնան հավերժական ճամփորդներ և քայլեն համաչափ, իսկ գիրքը բոլորիս կհամոզի, որ լավագույն օգնականն է, և միայն ու միայն այդ սրբության շնորհիվ կարելի է մաքրել մարդկանց հոգիներն ու սրտերը։