Ուրբաթ, 19 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

ԱՐՎԵՍՏԸ ԴՌՆԵՐ Է ԲԱՑՈՒՄ…

Այսօր Վայոց ձորի մարզային գրադարանի հյուրերն էին «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնի սաները:
Կենտրոնի հիմնադիր տնօրեն Էկա Հորստկան «Արվեստը դռներ է բացում » ինտեգրման հատուկ ծրագրի շրջանակներում կենտրոնի սաներին ցուցադրեց «Անբան Հուռին» անիմացիոն մուլտֆիլմը , ներկայացրեց մուլտֆիլմերի ստեղծման առանձնահատկություններն ու հետաքրքրությունները: Զուգահեռներ անցկացվեցին գրքի նկարազարդումների և մուլտֆիլմի համար ստեղծված նկարների միջև:
Երեխաները Էկա Հորստկայի հետ , ով նաև մուլտֆիլմում գլխավոր հերոսուհուն` Անբան Հուռուն էր ներկայացնում, երգեցին մուլտֆիլմի գրեթե բոլոր երգերը և որոշեցին մի փոքրիկ մուլտֆիլմ էլ իրենք պատրաստել:
Միջոցառման ավարտից հետո մարզային գրադարանի մի քանի աշխատակիցներ այցելեցին «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոն, ծանոթացան կենտրոնի աշխատանքների, առաքելության հետ, որոշվեց համագործակցության ծրագիր սկսել մարզային գրադարանի հետ, որի արդյունքում օգուտ կքաղեն տարածաշրջանի երեխաները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով