ԱՄԱՌԱՅԻՆ ԱՅՑԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Վայոց ձորի մարզային գրադարանում ամառային ուրախ այցերը շարունակվում են։ Մեր հյուրերն էին Գնդեվազի միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանի աշակերտները՝ դասղեկ Ա. Գրիգորյանի ուղեկցությամբ։ Գրադարանի բաժիններով շրջայց կատարելուց հետո՝ երեխաները ծանոթացան «Է՜վրիկա, է՜վրիկա» մատենաշարի գրքերին, թողեցին իրենց կարծիքները և լրացրեցին հետաքրքիր հարցադրումներով գծապատկերներ։