Ուրբաթ, 19 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

ԳՐՔԻ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՈՒԺԸ

Վայոց ձորի մարզային գրադարանը 2022 թվականն ամփոփեց «Գրքի կախարդական ուժը» հրաշալի միջոցառմամբ։

«Նորարար գրադարաններ» աշխատաժողովի ժամանակ մարզային գրադարանների մանկական բաժիններին նվիրված ծեփագրիչները դարձան այս գեղեցիկ միջոցառման անբաժան մասնիկը։ Ծեփագրիչների օգնությամբ միջոցառման մասնակից երեխաները կարողացան ստանալ տարբեր պատկերներ և ստացված պատկերներով զարդարեցին մեր տոնածառը։

Ծեփագրիչով պատրաստված գրքի կախարդական ուժն օգնեց մեր տոնածառին ստանալ իր նախկին գեղեցիկ տեսքն ու շուքը։

Միջոցառման վերջում մեր հանդիսատեսը իր հիանալի երաժշտական կատարումներով էլ ավելի գեղեցկացրեց տոնական միջոցառումը։

Մեր այս տոնական միջոցառման նպատակն էր մեկ անգամ ևս բարձրացնել գրքի ու գրադարանի կարևորությունն ու նշանակությունը հասարակության շրջանում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով