ՆԱԻՐՅԱՆ ԹԱԽԻԾ
․․․Աշնան օրը եկել տարվա հետ է չափվում,
Չեմ տարբերում արդեն դարերն ակնթարթից…
Բոլոր դարերն եկել մեր գլխին են թափվում,
Իմ նաիրյան մորմոք, իմ նաիրյան թախիծ:
Բոլոր քարերն եկել մեր գլխին են թափվում,
Եվ փախչում է հողը մեր ոտքերի տակից…
Բայց չենք խաբվում, դարձյալ մեր հողին ենք կապվում,
Իմ նաիրյան մորմոք, իմ նաիրյան թախիծ․․․
Համո Սահյան