Շաբաթ, 27 Ապրիլի, 2024
Առանց կարգի

ՆԻՆԵԼ ՈՍԿԱՆՅԱՆ-100

Գրադարանային ոլորտի ամեն մի աշխատակից, գրքի հետ առնչվող յուրաքանչյուր մարդ պետք է ճանաչի Հայաստանի ազգային գրադարանի Հայ գրքի մատենագիտության բաժնի երկարամյա վարիչ, վաստակաշատ գրադարանավար Նինել Ոսկանյանին, ով եղել է ազգային գրադարանի մատենագիտական աշխատանքի հենասյուներից մեկը։

Ազգային գրադարանում ղեկավարել է հնատիպ գրքի մատենագիտության բաժինը, հրատարակել է երեք գիրք, հիսուն հոդված, որոնք նվիրված են գրքին և գրականության հարցերին։ Համահեղինակ է 1988թ. տպագրված «Հայ գիրքը 1512-1800թ» և «Հայ գիրքը 1851 — 1900թ» մատենագիտությանը։

Զբաղվել է ակտիվ հասարակական աշխատանքով՝ սկսած Հայրենական Մեծ պատերազմից մինչև արցախյան ազատագրական պայքարը։ Արժանացել է Վաստակավոր գրադարանավար կոչման, պարգևատրվել է Կրուպսկայայի և Ազգային գրադարանի «Հակոբ Մեղապարտ» մեդալներով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով