Շաբաթ, 20 Ապրիլի, 2024
Արի գրադարան

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԸՆԹԵՐՑՈՂ

Այսօր մարզային գրադարանի հյուրերն էին Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց -ի աշակերտները՝ դասվար Ո. Մանուկյանի ուղեկցությամբ։ Գրաճանաչ և տառաճանաչ դառնալուց հետո երեխաները շտապել էին դառնալ մարզային գրադարանի ընթերցողներ։ Նրանք դիտեցին տեսանյութ, խաղացին մանկական բաժնի հեղինակային՝ «Ճիշտ և սխալ» խաղը, ստացան գեղեցիկ բացիկներ և հեռացան մեծ ոգևորությամբ և բարձր տրամադրությամբ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով