Ուրբաթ, 26 Ապրիլի, 2024
Առաջարկում ենք կարդալՀիշենք մեր մեծերին

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ_146

Այսօր բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանի ծննդյան օրն է։

«Մեղմիկ քայլում է երեկոն քնքուշ»

Մեղմիկ քայլում է երեկոն քնքուշ,

Ծովը մետաքսե քղանցքն է փռել,

Նոճիներն ափից շրշում են անուշ,

Ճայերն այրերում նիրհել են լռել:

Երկինքն ու ծովը գրկել են իրար,

Մակույկս է սահում, չգիտեմ թե ուր.

Իսկն ու երազը ձուլվել են իսպառ,

Ոչինչ չի տենչում իմ հոգին տխուր:

Բախտը ձգել է ինձ օտար հեռուն,

Հայրենի ափերն կորել են անդարձ.

Մակույկս եմ հանձնել բախտի հովերուն.

– Եվ ննջել կուզեմ, ա˜խ, շա˜տ եմ հոգնած:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով