Հինգշաբթի, 25 Ապրիլի, 2024
Առաջարկում ենք կարդալ

«ԴՈՒՌԸ» ԱՐԵՎԵԼՅԱՆ ԱՌԱԿ

Հետաքրքիր ու խորիմաստ առակ այն մասին, թե ինչպես պետք է մարդիկ գործեն ու մտածեն հաջողության հասնելու համար։ Մի անգամ մի իմաստուն որոշում է գտնել ընդունակ ու տաղանդավոր աշակերտի, ով այնքան օժտված կլինի, որ կկարողանա փոխարինել իր ուսուցչին մահվանից հետո։ Իմաստունն իր մոտ է կանչում բոլոր աշակերտներին ու հանձնարարում է մի խնդիր լուծել։

– Տեսնում եք,- ասում է նա, – իմ հետևում՝ պատի մոտ գտնվում է քաղաքի ամենամեծ ու ամենածանր դուռը։ Ով կկարողանա բացել այն առանց որևէ մեկի օգնության։

Աշակերտներից շատերը խոնարհում են գլուխներն՝ ի նշան այն բանի, որ խնդիրն անլուծելի է։ Մյուսները սկսում են ուսումնասիրել դուռը, քննարկում են լծակների օգտագործման հնարավորությունը, նյութի առանձնահատկությունները և գալիս են այն եզրակացության, որ խնդիրը լուծելն անհնարին է։ Աշակերտներից մեկը մոտենում է դռանն ու զգուշորեն և մանրամասնորեն ուսումնասիրում այն։ Նա փորձում է հասկանալ, թե ինչ նյութից է պատրաստված դուռը, պարզում է հաստությունն ու ամրությունը։ Բոլորը ենթադրում են, որ դուռը փակ է կամ սեպերով ամրացրած։ Մինչդեռ այդպես չէր։ Աշակերտը խորը շունչ է քաշում ու թեթևակի հրում դուռը։ Այն հեշտությամբ ու առանց դիմադրության բացվում է։ Բոլոր ներկաները զարմանում են։ Իմաստունին հաջողվում է գտնել իրեն փոխարինողին․ նա շրջվում է դեպի մյուս աշակերտներն ու ասում․

-Կյանքում և աշխատանքում հաջողությունը կախված է մի քանի կարևոր գործոններից, և այսօր դուք կարող էիք նկատել այն ձեր գործողություններում։

1.Առաջին հերթին թույլ տվեք, որ ձեր զգացմունքներն ամբողջովին ուսումնասիրեն ու հասկանան այն իրականությունը, որը շրջապատում է ձեզ։

2.Մի արեք հապճեպ ու սխալ եզրակացություններ։

3.Եղեք այնքան ուժեղ, որ կարողանաք որոշումներ կայացնել։ Որոշումներ ընդունելուց հետո գործեք վստահորեն ու առանց կասկածների։

4.Կենտրոնացեք և գործի դրեք ձեր ամբողջ ուժն ու էներգիան։

5.Եվ վերջապես մի վախեցեք սխալներ գործելուց։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով