Շաբաթ, 7 Դեկտեմբերի, 2024
Միջոցառումներ

ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ ԳԱՆՁ Է

L’ amitie est un grand tre’sor
Մանկական գրքի միջազգային օրվան ընդառաջ միջոցառումն այս տարի նվիրված էր ֆրանկոֆոնիայի օրերին։
«Բարեկամությունը մեծ գանձ է»/ «L’ amitie est un grand tre’sor» խորագրով Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ միջոցառում, որի ընթացքում զուգահեռներ անցկացնվեցին հայ և ֆրանսիացի հեղինակների ստեղծագործությունների միջև։ Միջոցառմանը մասնակցում էին Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտները՝ դասվար Ա. Սահրադյան, ֆրանսերենի ուսուցչուհի Մ. Վարդանյան, Աղնջաձորի միջնակարգ դպրոցի 3-րդ դասարանի աշակերտները՝ դասվար Ն. Հարությունյան, ֆրանսերենի ուսուցիչ Ս. Սաղաթելյան, ովքեր հանդես եկան փոքրիկ ելույթներով և հեքիաթների վերաբերյալ քննարկումներով, դիտեցին «Բարեկամությունը գանձ է» խորագրով տեսանյութ, շրջայց կատարեցին գրադարանում, դարձան ընթերցողներ և հեռացան բարեկամությամբ և ընկերասիրությամբ լեցուն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով