Շաբաթ, 27 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՇԱԲԱԹՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՇԱԲԱԹՎԱ ամփոփման օրվա հյուրերն էին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հանրային կապերի և մասսայական միջոցառումների բաժնի աշխատակիցներ Իսկուհի Ավետիսյանը, Նաիրա Աղեկյանը, Կարինե Վարդանյանը և Մարինե Գրիգորյանը։Նրանք շրջայց կատարեցին գրադարանում, ծանոթացան գրադարանի աշխատանքներին, ներկայացրին Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն» տիկնիկային ներկայացումը, դիտեցին գրադարանի կողմից պատրաստված տիկնիկային ներկայացումը և տեսանյութերը։ Մեր հյուրերի համար անակնկալ ունեին նաև հանդիսատես-ընթերցողները՝ երաժշտական կատարումներ, գրքին, գրադարանին ու գրադարանավարներին նվիրված խոսքեր։Ազգային գրադարանային շաբաթվա ամփոփումը ոչ միայն յուրօրինակ հաշվետվություն էր կատարած աշխատանքների համար, այլ նաև հրաշալի փորձի փոխանակման միջոց էր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով