Երկուշաբթի, 29 Ապրիլի, 2024
Արի գրադարանՄիջոցառումներ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐՆԵՐԻ

#Ազգային_գրադարանային_շաբաթ

#գրադարանը_կրթության_բաց_հարթակ

Վայոց ձորի մարզային գրադարանում ԱԳՇ-ն մեկնարկեց համայնքային և դպրոցական գրադարանավարների հետ հանդիպումով։ Գրադարան էին այցելել համայնքային և դպրոցական գրադարանավարներ, մշակութային կազմակերպիչներ Եղեգնաձորից, Վայքից, Ջերմուկից, Մալիշկայից, Գետափից, Ազատեկից։ Հանդիպման ընթացքում մարզային գրադարանի տնօրեն Ա. Ավագյանը հյուրերին ներկայացրեց ԱԳՇ-ի խորհուրդը, փոքրիկ տեսանյութի միջոցով ծանոթացան գրադարանում իրականացվող աշխատանքներին, քննարկեցին համայնքային և դպրոցական գրադարաններում առկա խնդիրները, լսեցին մեր հեքիաթասաց մորաքրոջ պատմած մի գեղեցիկ հեքիաթ, այնուհետև շրջայց կատարեցին գրադարանում։

Վայոց ձորի մարզային գրադարանը պատրաստ է մշտապես մեթոդական աջակցություն, սեմինար խորհրդատվություն, այցելություն և հյուրընկալություն կազմակերպել մարզի համայնքային և դպրոցական գրադարանավարների համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով