Ուրբաթ, 19 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

ԲԵԹՂԵՀԵՄՅԱՆ ԱՍՏՂԻ ԳԱՂՏՆԻՔԸ

Մարզային գրադարանում Ամանորին և Սուրբ ծննդին նվիրված հրաշալի ու բովանդակալից միջոցառմամբ հանդես եկան «Ծիածան» մանկապատանեկան զարգացման կենտրոնի սաները՝ դաստիարակ Մելինե Սահակյան։ Մասնակից երեխաները հանդես եկան երգ ու պարով, հետաքրքիր բեմականությամբ, գեղեցիկ բանաստեղծություններով։ Փոքրիկները գրքերի օգնությամբ բացահատեցին Բեթղեհեմյան աստղի գաղտնիքը, դիտեցին գրադարանի կողմից պատրաստված համապատասխան տեսանյութ, իսկ միջոցառման վերջում ստացան ամանորյա գեղեցիկ նվերներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով