Շաբաթ, 7 Դեկտեմբերի, 2024
Հիշենք մեր մեծերին

ԳԱԲՐԵԼ ԳԱՐՍԻԱ ՄԱՐԿԵՍ

«Եթե ես գրող դարձած չլինեի, կուզեի դաշնակահար լինել բարում: Այդպիսով կօգնեի սիրահարներին ավելի ուժեղ սիրել իրար»։

Գաբրիել Գարսիա Մարկես

Առավել հայտնի են նրա «Գնդապետին ոչ ոք չի գրում», «Սերը ժանտախտի ժամանակ» վեպերը, սակայն Մարկեսին համաշխարհային ճանաչում է բերել և լատինաամերիկյան ու համաշխարհային գրականության գլուխգործոց է համարվում «Հարյուր տարվա մենություն» վեպը։

«Հարյուր տարվա մենությունը» գրելիս Մարկեսը ստիպված էր դուրս գալ աշխատանքից ու վաճառել ավտոմեքենան ընտանիքի հոգսը ժամանակավորապես հոգալու համար. «Երբ գիրքն ավարտեցի, պարզվեց, որ մենք մսագործին պարտք ենք 5000 պեսո, ահռելի գումար: Պարզվեց` շրջակայքում լուր էր տարածվել, որ ես շատ կարևոր գիրք եմ գրում, ու բոլոր կրպակատերերը փորձել էին որևէ բանով օգնած լինել: Ձեռագիրը հրատարակչին ուղարկելու համար 160 պեսո էր պետք, բայց մեզ մոտ մնացել էր միայն 80 պեսո: Այդ ժամանակ ես գրավ դրեցի կնոջս հարիչն ու վարսահարդարիչը: Իմանալով դրա մասին` նա ասաց. «Այսքանից հետո դա էր պակաս, որ վեպը վատ ստացվի»։ Գիրքն, իհարկե, մեծ հաջողություն է ունենում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով