ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻ ՀԵՏ
Գրադարանի լավագույն ընթերցողները՝ դասվար Գոհար Մարգարյանի գլխավորությամբ, իրենց ուսումնական տարվա առաջին միջոցառումը անցկացրեցին Վայոց ձորի մարզային գրադարանում։ Գիտելիքին, դպրությանը և գրքին նվիրված միջոցառումը նպատակ ուներ բարձրացնելու կրթության և գրքի դերը։ Չորրորդ դասարանի ուսուցչուհին և աշակերտներն իրենց ամառային ջանադիր ընթերցանության և աշխատանքի շնորհիվ դարձան լավագույն ընթերցողներ և Վայոց ձորի մարզային գրադարանի կողմից ստացան շնորհակալագրեր։ Այս փոքրիկ, լավագույն ընթերցողները նաև բազմաբովանդակ, յուրօրինակ ու նկարազարդ գրքերի հեղինակներ են։
Վայոց ձորի մարզային գրադարանը շնորհավորում է փոքրիկ հեղինակներին և հարգարժան ուսուցչուհուն այս հայրենանվեր ու կարևոր աշխատանքի և մշտապես գրադարանի կողքին լինելու համար։