Շաբաթ, 27 Ապրիլի, 2024
Մի կտոր Վայոց ձորՆոր գրքեր

ՎԱՅՈՑ ՁՈՐ

Վայոցձորցինե՞ր,
Ուզու՞մ եք իմանալ ավելին Վայոց ձորի մասին, ուրեմն եկե՛ք գրադարան
Գիրքը, որն առաջարկում ենք կարդալ, հրատարակության է պատրաստվել Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի և Հնագիտության ազգագրության ինստիտուտի հետ համատեղ։ Այն ներկայացնում է Վայոց ձորի պատմամշակութային ժառանգության դրվագները։
Հատորն ընդգրկում է Վայոց ձոր պատմաշխարհագրական երկրամասի մշակութային ժառանգության զանազան հայեցակետին վերաբերող հետազոտություններ, որոնք խմբավորված են 4 հիմնական բաժիններով՝

?միջնադարյան քրիստոնեական ժառանգություն,
? ոչ նյութական մշակութային ժառանգություն,
? հնագիտական ժառանգություն,

?նյութական մշակույթի թանգարայնացում ու հանրահռչակում։
Այս բաժիններից զատ, ևս մեկ ընդարձակ բաժին զետեղված է հատորի սկզբում, որում ընդգրկված հոդվածներն ընդհանուր տեղեկություններ են պարունակում Վայոց ձորի մասին։ Հետազոտությունների հեղինակները ՀՀ տարբեր գիտակրթական և մշակութային հաստատությունների գիտաշխատողներ են։ Հատորն օգտակար կարող է լինել Հայաստանի և նրա առանձին երկրամասերի պատմությամբ ու մշակույթով զբաղվող հետազոտողների, ինչպես նաև հայագիտության ամենայն ու բազմազան խնդիրներով հետաքրքրվող ընթերցողների համար։
Նշենք, որ գիրքը մեզ է նվիրել Եղեգնաձորի երկրագիտական թանգարանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով