Ուրբաթ, 19 Ապրիլի, 2024
Մի կտոր Վայոց ձոր

ԽՈՀԱՐԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

Խոհարարների միջազգային օրը տոնվում է աշխարհի ավելի քան 70 երկրում: Խոհարարի մասնագիտությունն աշխարհում ամենապահանջվածն ու ամենահինն է: Խոհանոցային ավանդույթներն ու խոհարարական ժառանգությունը յուրաքանչյուր ժողովրդի մշակութային ավանդույթների ու ժառանգության մի կարևոր մասն են կազմում։ Վայոց ձորի ավանդական խոհանոցը՝ ունենալով ավանդական հայկականի հետ մեծ ընդհանրություններ, ունի նաև իր յուրահատկությունները՝ կապված տեղական բնության բազմազանության, կլիմայական պայմանների, կենցաղի և սովորույթների առանձնահատկլությունների հետ։ Նախ և առաջ շնորահավորում ենք բոլոր խոհարարների տոնը, իսկ նրանք, ովքեր հետաքրքրված են խոհարարական արվեստով և հատկապես մեր վայոցձորյան ուտեստներով, առաջարկում ենք կարդալ Վայոց ձորի ավանդական խոհանոց գիրքը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով