Ուրբաթ, 26 Ապրիլի, 2024
Արի գրադարան

ԱՆԱԿՆԿԱԼ ԱՅՑ

Այսօր Վայոց ձորի մարզային գրադարանի հյուրերն էին Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտի մի խումբ աշխատակիցներ։ Հյուրերը շրջեցին գրադարանի բոլոր բաժիններով, ծանոթացան գրադարանի աշխատանքներին։ Հիացած և զարմացած գողտրիկ Վայոց ձորում գտնվող այս մշակութային օջախով՝ նրանք խոստացան նոր ու հաճելի համագործակցություններ։ Այցելուները գրադարանին նվիրեցին Աշոտ Հովհաննիսյանի «Իսրայել Օրին և հայ ազատագրական գաղափարը» և Վաչե Սարգսյանի «Ակեղդամա. Անկրկնելի պատմություն» գրքերը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով