Ուրբաթ, 26 Ապրիլի, 2024
Հիշենք մեր մեծերին

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ, ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ

22 տարի առաջ այս օրը, հոկտեմբերի 27-ին, ահաբեկչության զոհ դարձան ութ մարդ, Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանն ու վարչապետ Վազգեն Սարգսյանը:

Առաջարկում ենք կարդալ՝ «Ոգու փորձություն» գիրքը։ Գրքի իրական հեղինակը հենց գրքի հերոսն է՝ Վազգեն Սարգսյանը՝ իր ապրած փոթորկուն կյանքով, իր կատարած ազգաշեն գործերով, իր թողած մնայուն արժեքներով, իր խոհերով, մտորումներով, տառապանքի փորձությամբ ու լինելության խորհրդով։ Մեր պարտքն է՝ ճանաչել և արժանվույն գնահատել մեր հերոսներին։

<<Հիշատակ>> գիրքը Կարեն Դեմիրճյանի կենսագրությունը չէ, ոչ էլ պատմական աշխատություն կամ գիտական մանրակրկիտ ուսումնասիրություն, այլ ընդամենը մի փորձ է՝ չհավակնելով լիարժեք նկարագրության, սեփական ներդումն ունենալ Կարենի կյանքի պատմությունը, կենդանի, իրական, ամբողջական կերպարը ներկայացնելու գործում։

Եվ փա՛ռք նրանց ընդմիշտ ու հավիտյան,

Որ թողել են կյանքում հիշատակի կրակ…

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով