Հինգշաբթի, 22 Հոկտեմբերի, 2026
Մի կտոր Վայոց ձոր

ՎԱՅՈՑ ՁՈՐՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ Է

«ՎԱՅՈՑ ՁՈՐՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ Է» ծրագրի շրջանակում գրքի, ընթերցանության և գիտելիքի շուրջ հետաքրքիր ու ջերմ հանդիպում կայացավ Վայոց ձորի մարզային գրադարանում։

Մեր հյուրը Վայոց ձորի գրական աշխարհի սիրելի ներկայացուցիչ, բանաստեղծ և արձակագիր Սոֆյա Սարգսյանն էր։ Նրա հետ հանդիպումը վերածվեց գեղեցիկ ու անկեղծ զրույցի՝ նվիրված գրքին, գիտելիքին, դպրոցին և ընթերցանության անսահման աշխարհին։

Հանդիպմանը մասնակցում էին Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց-ի աշակերտները՝ դասվար Շուշան Պողոսյանի գլխավորությամբ, ինչպես նաև Աղնջաձորի հիմնական դպրոցի աշակերտները՝ դասվար Նվարդ Հարությունյանի ուղեկցությամբ։

Փոքրիկները հանդես եկան գեղեցիկ կատարումներով՝ իրենց խոսքն ու վերաբերմունքը նվիրելով գրքին, դպրոցին և գիտելիքին։

Հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ ընդգծվեց այն կարևոր ճշմարտությունը, որ աշխարհի ամենալավ քույրերը դպրոցն ու գրադարանն են․ նրանք միասին ճանապարհ են բացում դեպի գիտելիք, երևակայություն և մարդկային արժեքների աշխարհ։

Թող գիրքը միշտ լինի երեխայի լավագույն բարեկամը, իսկ ընթերցանությունը՝ նոր աշխարհներ բացահայտելու ամենագեղեցիկ ճանապարհը։

Շնորհակալություն մեր սիրելի հյուրին՝ Սոֆյա Սարգսյանին, հետաքրքիր և բովանդակալից հանդիպման համար, ինչպես նաև ուսուցիչներին և աշակերտներին՝ այս օրը իսկական գրքային տոնի վերածելու համար։

Կարդանք, սովորենք, բացահայտենք նոր աշխարհներ։

#ՎայոցՁորըԸնթերցումԷ

#ՍոֆյաՍարգսյան

#Գիրք

#Ընթերցանություն

#Գիտելիք

#Գրադարան

#ԸնթերցանությանՏարի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով