ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԻ շրջանակում Վայոց ձորի մարզային գրադարանում կայացավ հետաքրքիր և բովանդակալից հանդիպում՝ լրագրող, ազգագրագետ և բլոգեր Մանան Առաքելյանի հետ։
Հանդիպմանը ներկա էին Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ/Vayots Dzor Regional State College-ի ուսանողները, ովքեր հնարավորություն ունեցան լսելու Վայոց ձորի հարուստ ու ինքնատիպ մշակութային ժառանգության մասին, զրուցելու դրա պահպանման և արժևորման կարևորության շուրջ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց մեր հայրենիքի եկեղեցիների, ավանդույթների, սովորույթների, արվեստների և մշակութային արժեքների պահպանմանն ու փոխանցմանը սերունդներին։
Գրադարանը, որպես գիտելիքի և մշակույթի պահպանման ու տարածման կարևոր կենտրոն, շարունակում է իր շուրջ համախմբել երեխաներին՝ նրանց հաղորդակից դարձնելով ազգային մշակույթին, պատմությանն ու հոգևոր արժեքներին։
Այս կարևոր առաքելության շրջանակում ուրախ ենք համագործակցել Մանան Առաքելյանի հետ՝ հետաքրքիր, ուսուցողական և հիշարժան հանդիպումներ կազմակերպելու նպատակով։
Նման հանդիպումները կարևոր են հատկապես երիտասարդների համար՝ ազգային ժառանգությունը ճանաչելու, արժևորելու և այն պահպանելու գիտակցություն ձևավորելու առումով։
Պահպանենք, ճանաչենք և սերունդներին փոխանցենք մեր մշակութային արժեքները։








