Կիրակի, 28 Ապրիլի, 2024
Մի կտոր Վայոց ձոր

ՄԱԴԵԼԻ ՔԱՐԱՆՁԱՎ

Հայաստանի ամենամեծ քարանձավներից է համարվում Մագելի քարանձավը։ Քարանձավը գտնվում է Վայոց Ձորի մարզի Ուփի ձորում՝ Նորավանքի ձոր տանող ճանապարհի երկրորդ կիլոմետրին։ Այն համարվում է կարստային քարանձավ։ Այստեղ շատ են ստալակտիտներն ու ստալագմիտները։ Քարանձավը Մագել կամ Մագիլ անունը ստացել է 1980 թվականին, երբ որսորդ Մագելան Առաքելյանը հետևելով իր որսին գտել է քարանձավը։ Մագելի քարանձավը բնակեցված է եղել դեռևս նեոլիթի ժամանակաշրջանում։ Դա են վկայում քարանձավում գտնված արջի ոսկորների, քարե գործիքների և այլ առարկաների ուսումնասիրութունները։ Քարանձավի հեռավոր դիրքը և դժվարամատչելի մուտքը այն կարող էին դարձնել հուսալի ապաստարան հարձակումներից թաքնվելու համար։

Քարանձավի մուտքն այնքան փոքր է, որ այնտեղով կարող է մտնել միայն մեկ մարդ։ Քարանձավը բավականին խորն է, սակայն ներկայումս դեռև քարտեզագրված է միայն մինչև 1,7 կմ խորությունը։ Բազմաթիվ հատվածներ մնում են դեռ ամբողջությամբ չհետազոտված։ Հենց քարանձավի խորությունն է պատճառը, որ այստեղ օդի ջերմաստիճանը մշտապես կազմում է 14 °С։ Քարանձավն իր տարբեր հատվածներում նեղանում և ընդարձակվում է, որոշ մասերում, նույնիսկ, հասնելով 10-15 մետր լայնության։ Քարանձավում նաև հանդիպում են կտրուկ վայրէջքներ ու փոսեր։Մագելի քարանձավում ապրում են չղջիկների ութ տեսակ, որոնցից վեցը գրանցված են Հայաստանի կարմիր գրքում։

Առանց փորձառու ուղեկցորդի քարանձավ գնալը շատ վտանգավոր է, քանի որ ինչպես նշեցինք կան բազմաթիվ չքարտեզագրված հատվածներ ու դժվարանցանելի անցուղիներ։

Նյութի աղբյուրը՝ համացանց↩️

________________________________________

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով