ԳՐՔԱՏՈՆԸ ՍԿՍՎԵ՜Ց
«Գեղեցկություն, բարություն, ճշմարտություն, սրանք են կյանքում հիմնականը»։
Հովհաննես Թումանյան
ԳՐՔԱՏՈ՜Ն Է, ԳՐՔԱՏՈ՜Ն
Այո՜, այո՜, մարզային գրադարանում այսօր ԳՐՔԱՏՈՆ է։ Վաղ առավոտից սկսվել են այցերը դեպի -ի գրադարան, որտեղ ԳՐՔԱՏՈՆԸ դիմավորում են մեծ սիրով և շուքով։
Այս տարի մեր տաղանդաշատ գրադարանավարների կողմից բեմադրվել է մեծն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի «Բարեկենդանը» հեքիաթը։ Այն յուրահատուկ և գեղեցիկ մոտեցմամբ ներկայացվելու է յուրաքանչյուր ընթերցողի և փոքրիկի, իսկ մեր հեքիաթասաց մորաքրոջ հետ կենդանի շփումն է՛լ ավելի տոնական է դարձնելու երեխաների օրը։
Այսօրվա մեր ներկայացման առաջին հյուրերն էին Ծիածան Մանկապատանեկան զարգացման կենտրոն -ի սաները՝ տնօրեն Ն. Դավթյանի և դաստիարակների ուղեկցությամբ։
Անսահման էր երեխաների բերկրանքն ու երջանկությունը։ Մի այլ բան է, երբ հեքիաթը քեզ համար կարդում են, մեկ այլ բան՝ երբ այն ներկայացնում են տիկնիկների օգնությամբ։
Միացի՛ր մեր ԳՐՔԱՏՈՆԻՆ։







