Շաբաթ, 27 Հուլիսի, 2024
Առանց կարգի

ԴՊՐՈՑԱԿԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

#կրթական_ծրագիր

Վայոց ձորի մարզային գրադարանում այս անգամ «Դպրոցական Մատենադարան»

կրթամշակութային ծրագիրն էր:

«Դպրոցական Մատենադարան» ծրագիրը մարզերում իրականացվող շրջիկ ցուցահանդես-վարպետաց դաս է՝ նախատեսված աշակերտների համար։

Ծրագիրը կազմված է երեք մասից․

ծանոթություն ցուցադրությանը, տեսական և գործնական հատվածներ։

Շրջիկ ցուցադրությունը պատկերավոր ներկայացնում է ձեռագրերի ընդօրինակման, նկարազարդման և վերականգնման արվեստը:

Տեսական հատվածում տարիքային խմբին համապատասխան ամփոփ տեղեկություն տրվեց Մատենադարանի ստեղծման և կազմավորման պատմության, ինչպես նաև մշտական ցուցադրության մասին։ Տեսական հատվածն ամփոփվեց համատեղ քննարկմամբ, որին հաջորդեց գործնական մասը՝ բաղկացած երկու հատվածից․

1. Աշակերտները ամրապնդեցին ձեռագրաստեղծման վերաբերյալ ստացած գիտելիքները, անմիջականորեն ուսումնասիրեցին ձեռագրի կրկնօրինակը, ապա հանդես եկան որպես գրիչ՝ եղեգնյա գրիչով ձեռագրի մանրակերտի էջերին հանձնելով իրենց մտքերը։

2. Ծանոթանալով ձեռագրի վերականգնման արվեստին, վերականգնման բաժնի մասնագետի հետ սովորեցին վերականգնել վնասված թղթեր, որոնց վրա տպված էին ձեռագրի էջերից հատվածներ։ Ստացած գիտելիքները կարող են կիրառել նաև հետագայում՝ վերականգնելով իրենց գրադարանի գրքերը։

Ծրագրի նպատակն է՝

• ներգրավել սահմանամերձ բնակավայրերի դպրոցական տարիքի երեխաներին,

• ներկայացնել հայկական ձեռագրերի ընդօրինակման, նկարազարդման և վերականգման արվեստը,

• հետաքրքրություն և սեր առաջացնել հայկական միջնադարյան մշակույթի հանդեպ կրտսեր տարիքից,

•նպաստել թանգարանում ներկայացվող մշակութային ժառանգության արժևորմանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով