ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՐՔԻ ՀԵՂԻՆԱԿԻ ՀԵՏ
Վայոց ձորի գրադարանում կայացավ հանդիպում Գոռ Սյունեցու Gor Syounetsi հետ, ով հեղինակել է «Վերածնունդ», «Սանդարամետ», «Կաթիլի դատը», «Խնձորենին» ստեղծագործությունները, որոնք մեծ ոգևորությամբ արդեն կարդացել էին մեր ընթերցողները։
Հանդիպումը շատ սպասված էր, քանի որ մեր ընթերցողները՝ թիվ 2 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները, ներշնչվել էին Սյունեցու ստեղծած՝ հայրենասերի, արարողի, պայքարողի, սիրողի և աշխատասերի կերպարներով։
Հանդիպման ընթացքում հնչեցին երկկողմ հարցեր, տրվեցին սպառիչ պատասխաններ, ընթերցվեցին նաև հատվածներ գրքերից։
Հանդիպմանը ներկա էին նաև ուսուցիչներ, ովքեր կարևորեցին նման հանդիպումները և հայրենասիրական դասերը գրադարան-դպրոց համագործակցության ընթացքում։



















