Ուրբաթ, 19 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ

Հետաքրքիր և տարբերվող էր մարզային գրադարանի մանկական բաժնում կազմակերպված այսօրվա միջոցառումը։

Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց -ի չորրորդ դասարանի դասվար Ա. Սահրադյանի և գրադարանավարների համագործակցության արդյունքում տեղի ունեցավ բարձրաձայն ընթերցանության մրցույթ, որի ընթացքում հաղթողներ ճանաչվեցին նույն դասարանի երկու աշակերտներ Դանիել Համբարձումյանը և Արայիկ Մանվելյանը։ Ընթերցանության համար ընտրվել էր Ռ. Մարուխյանի «Չիկարելիի արկածները» ստեղծագործությունից մի հատված։

Մրցույթից հետո երեխաները հանդես եկան փոքրիկ բեմականացումներով, իսկ վերջում, որպես «հյուրասիրություն», մեր հեքիաթասաց մորաքույրը հանդես եկավ մի գեղեցիկ հեքիաթով՝ էլ ավելի արժևորելով գրքի դերը երեխաների կյանքում։ Նրանք հեռացան մեծ ոգեւորությամբ և բարձր տրամադրությամբ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով