Շաբաթ, 20 Ապրիլի, 2024
Առաջարկում ենք կարդալՄիջոցառումներ

ԱՐԵՎՄՏԱՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻԱՄՍՅԱԿ

Վայոց ձորի մարզային գրադարանում մեկնարկվում է արևմտահայ գրականության միամսյակը, որի ընթացքում ընթերցողներին պարբերաբար կներկայացվի արևմտահայ գրողների կենսագրություններից, ստեղծագործություններից հատվածներ, հետաքրքիր դեպքեր նրանց կյանքից:

Արևմտահայ գրականությունը հարուստ է հայտնի անուններով՝ Գրիգոր Զոհրապ, Երվանդ Օտյան, Սիամանթո , Հակոբ Պարոնյան, ՊետրոսԴուրյան, Դանիել Վարուժան, Միսաք Մեծարենց, Մկրտիչ Պեշիկթալշյան, Արփիար Արփիարյան և ուրիշներ, որոնք իրենց ուրույն տեղն են գտել հայ դասական գրականության մեջ: Արևմտահայերեն գրականության պահպանման, զարգացման և պրոպագանդման մեջ մեծ դեր ունեն նաև գրադարանները: Վայոց ձորի մարզային գրադարանի գրքային հավաքածուն հարուստ է արևմտահայ գրողների ստեղծագործություններով և գրքերով:

«Պիտի ապրի հայը, ցորչափ փարած է նա իր գրչին՝ որ կարտահայտե սրբագործ միտքը, իր բահին՝ որ աշխատությունը կը հատկանշի, և իր զենքին, որ գործիքն է ՝ զորավորության»:

Դանիել Վարուժան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով