Հինգշաբթի, 2 Մայիսի, 2024
Միջոցառումներ

ԱՐԵՎՄՏԱՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արևմտահայ գրականությանը նվիրված միամսյակի շրջանակներում ներկայացնում ենք Միսաք Մեծարենցի Սիրերգ բանաստեղծությունը: Ասմունքում է գրադարանավար Քրիստինե Հովսեփյանը:

Գիշերն անոյշ է, գիշերն հեշտագի՜ն,
Հաշիշով օծուն ու բալասանով.
Լուսեղէն ճամբէն ես կ’անցնիմ գինով՝
Գիշերն անոյշ է, գիշերն հեշտագին…։

Համբոյրնէր կու գան հովէն ու ծովէն,
Համբոյր՝ լոյսէն որ չորս դիս կը ծաղկի,
Այս գիշեր Տօն է հոգւոյս՝ Կիրակի՜,
Համբոյրնէր կու գան հովէն ու ծովէն ։

Բայց լոյսն իմ հոգւոյս քիչ քիչ կը մաշի՜
Շրթունքս են ծարաւ միակ համբոյրին…։
Ցնծագին գիշեր է լոյս ու լուսին՝
Բայց լոյսն իմ հոգւոյս քիչ քիչ կը մաշի…։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով