Երեքշաբթի, 16 Ապրիլի, 2024
Արի գրադարան

ԾԻԱԾԱՆՑԻՆԵՐԸ ՄԱՐԶԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

Մարզային գրադարանի մանկական բաժնի այսօրվա հյուրերն էին Եղեգնաձորի «Ծիածան» մանկապատանեկան զարգացման կենտրոնի նախակրթարանի սաները՝ տնօրեն Նարինե Դավթյանի և դաստիարակչուհի Մելինե Սահակյանի ուղեկցությամբ։ Երեխաները ծանոթացան գրադարանի մանկական բաժնին, հանդես եկան փոքրիկ ելույթով, խաղացին ուշադրությունը զարգացնող խաղեր, դիտեցին գրադարանի կողմից պատրաստված տեսանյութ և հրաժեշտ տվեցին՝ կրկին հանդիպելու ակնկալիքով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով