Հինգշաբթի, 25 Ապրիլի, 2024
Մի կտոր Վայոց ձոր

ՉՈՐԹԱՆԱՊՈՒՐ ԿԱՄ «ՔՅԱԼԱԳՅՈՇ»

«Քյալագյոշը» Վայոց ձորի տիպիկ ճաշատեսակներից է՝ պատրաստված նախապես քամած ու չորացրած խնոցու թանից՝ չորթանից։ Չորթանի գնդերը պատրաստվում են ամռանը և խնամքով պահվում են մառանում՝ ձմռանը քյալագյոշ պատրաստելու համար։ Պատրաստելուց առաջ չորթանի գնդիկները թրջում են ջրով, թողնում ամբողջ գիշեր։ Հաջորդ օրը դրանք տրորում են՝ մինչև համասեռ զանգված ստանալը։ Այնուհետև երկար եփում են, հետո ավելացնում ոսպ։ Որոշ գյուղերում թանձրապուրի մեջ մարզա են լցնում, իսկ հին նախիջևանցիները՝ կարշմի չորացրած ու մանրացրած տերևներ։Այս թանձր ոսպապուրը մատուցվում է ղավուրմայով սոխեռածի հետ միասին, ընդ որում սոխը խոշոր-խոշոր կտրտած։ Այս ժաշը նույնպես ուտում են խաշի «արարողակարգով». սակայն այս դեպքում սկզբում «քյասայի» մեջ փրթում են չոր լավաշը, հետո լցնում են ճաշը, ավելացնում սխտոր, ղավուրմայով սոխեռածը, հետո խառնում են։ Սա նույնպես ուտում են ձեռքով՝ փափուկ լավաշով «թիքաներ» սարքերով։ Խաշի նման սննդարար և հանգեցնող ճաշ է։ Բարի ախորժակ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով