ՀԱՄԱԵՎՐՈՊԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Եվրոպական ժառանգության օրերի «Կայուն ժառանգություն» խորագրով ծրագրի շրջանակներում Վայոց ձորի մարզային գրադարանը Եղեգնաձորի պատկերասրահում էր։
«Արվեստի ուժը համախմբում է այն, ինչ լեզուն ի զորու չէ» խորագրի շրջանակներում Սպասարկման բաժնի վարիչ Վարդ Շահբազյանը գրական դասախոսության միջոցով ներկայացրեց արվեստի այն մեծ ուժը, որը համախմբում է տարբեր մարդկանց և պետությունների՝ անկախ իրենց լեզվից։
Ներկայացվեց նաև ցուցահանդես, որը կրում էր «Համաեվրոպական մշակութային ժառանգություն» խորագիրը։