Շաբաթ, 4 Մայիսի, 2024
Միջոցառումներ

ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

#Ազգային_գրադարանային_շաբաթ_2024

#Գրադարանը_նորարարության_հարթակ

Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ «Համամարդկային անհատականությունը» խորագրով գրքային ցուցահանդեսի բացում և միջոցառում՝ նվիրված Հովհաննես Շիրազի ծննդյան 110-ամյակին։ Միջոցառման մասնակիցներն էին Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց-ի 7-րդ դասարանի (դասղեկ՝ Գ. Հովսեփյան) և Գլաձորի միջնակարգ դպրոցի աշակերտները՝ (ուսուցչուհի Ա. Ստեփանյան), ովքեր խաղ-վիկտորինայի միջոցով բացահայտեցին Հովհաննես Շիրազ գրողին։ Միջոցառման ընթացքում հնչեցին մեծանուն գրողի ստեղծագործություններից, նրա խոսքերով գրված երգերից, իսկ գրադարանի տնօրեն ՝ Ա. Ավագյանը ներկայացրեց Շիրազի պոեզիայի համամարդկային նշանակությունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով