Շաբաթ, 4 Մայիսի, 2024
ՄիջոցառումներՅուրաքանչյուրին իր հեքիաթը

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՇԱԲԱԹ -2024

#Գրադարանը_նորարարության_հարթակ

«Հեքիաթն է շրջում» ծրագրի շրջանակներում Վայոց ձորի մարզային գրադարանն այցելեց Մալիշկայի համայնքային գրադարան։ Ուրախալի էր գրադարանը տեսնել գեղեցիկ և նորարար շնչով ողողված։

Մեր հեքիաթասաց մորաքույրը ներկաներին պատմեց Լ. Ալթունյանի «Խավարի թագավորը» ուսուցողական հեքիաթը, հնչեցին հարց ու պատասխաններ, երեխաները նույնպես հանդես եկան գեղեցիկ հեքիաթներով։ Հեքիաթի ժամն անցավ դրական ու ջերմ մթնոլորտում։ Մարզային գրադարանը Մալիշկայի համայնքային գրադարանին նվիրեց Ռուզաննա Եսայանի «Ուգի և Ռուգի երկվորյակները» անչափ բովանդակալից և հետաքրքրաշարժ գիրքը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով