Երեքշաբթի, 30 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՐՈՂԻ ՀԵՏ. ԿԱՐԵՆ ԱԴԱՄՅԱՆ

Վայոց ձորի մարզային գրադարանի պատվավոր հյուրն էր ժամանակակից պոետ, բանաստեղծ, «Սեր և անմահություն» գրքի հեղինակ Կարեն Ադամյանը։ Մարզային գրադարանը կազմակերպել էր գեղեցիկ և բովանդակալից միջոցառում, որի ընթացքում գրադարանավարների և մեր լավագույն ընթերցողների կողմից հնչեցին հեղինակի լավագույն ստեղծագործությունները, ցուցադրվեցին տեսանյութեր՝ նվիրված գրքի լուսաբանմանն ու հեղինակին։ Միջոցառումը համեմված էր երաժշտական գեղեցիկ կատարումներով։

Լուսաբանելով գիրքը՝ յուրաքանչյուրս ամեն տողի մեջ կարողացավ գտնել իր սրտի մի փոքրիկ մասնիկը, իր կյանքի մի պատառիկը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով