Երկուշաբթի, 29 Ապրիլի, 2024
Հետաքրքիր է իմանալ

ՀԵՆՐԻ ՖՈՐԴԻ ԿՅԱՆՔԻՑ

Մի անգամ Հենրի Ֆորդը գալիս է Անգլիա։ Տեղեկատվական բյուրոյում նա աշխատողին հարցնում է, թե ո՞րն է ամենաէժան հյուրանոցը քաղաքում։ Աշխատողը երկար նայում է նրան, որովհետև ճանաչում է, սակայն չի հասկանում, թե Հենրին ինչու՞ է հին վերարկուով և ամենաէժան հյուրանոցն է փնտրում։ Չէ՞-որ թերթերն ու ամբողջ աշխարհն է ճանաչում Հենրիին։ Աշխատողը վեջապես հարցնում է․

-Դուք Հենրի Ֆորդն ե՞ք։ Ես Ձեր նկարը տեսել եմ։

-Այո,- պատասխանում է նա։

– Բայց ինչու՞ եք դուք ամենաէժան հյուրանոցը փնտրում։ Ինչու՞ է ձեր հագին այս հին վերարկուն։ Ես ձեր տղային ճանաչում են։ Նա շատ լավ է հագնվում։ Նա միշտ ամենաթանկարժեք հյուրանոցում է սենյակ վարձում։

-Այո, իմ որդին դեռ այնքան անինքնահաստատված է։ Նրա մոտ անլիարժեքության բարդույթ է։ Ես ոչ մի պատճառ չունեմ ամենաթանկ հյուրանոցում մնալու, որովհետև ես ուր էլ գնամ, ես Հենրի Ֆորդն եմ։ Իմ որդին դեռ երիտասարդ է և անփորձ։ Նա վախենում է, թե ինչ կասեն մարդիկ, երբ նրան տեսնեն էժան հյուրանոցում։ Այս վերարկուն ինձ հորիցս է հասել։ Եվ ես հաճույքով այն կրում եմ։ Ինձ համար միևնույն է, թե ինչ կհագնեմ։ Թեկուզ ամբողջությամբ մերկ էլ լինեմ։ Ես՝ ես եմ․․ Մնացածն արդեն նշանակություն չունեն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով