Ուրբաթ, 19 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐԱԹՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Ընթերցանության մարաթոնին ընդառաջ հետաքրքիր դաս-միջոցառումը նվիրված էր ամերիկահայ գրող Փիթեր Բալաքյանի «ՃԱԿԱՏԱԳՐԻ ՍԵՎ ՇՈՒՆԸ» հուշագրության ներկայացմանը։ Մարզային գրադարանը հյուրընկալեց Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 2 ութերորդ դասարանցիների՝ ուսուցիչներ՝ Շ. Կիրիշչյան և Ե. Բայաթյան։ Տեսանյութի միջոցով ներկայացվեցին հեղինակի և գրքի վերաբերյալ տեղեկություններ, զուգահեռներ անցկացնվեցին Հայոց ցեղասպանությանը նվիրված այլ գրքերի հետ՝ առանձնակի ուշադրություն հրավիրելով «Անլռելի զանգեր, չլռող հոգիներ» խորագիրը կրող գրքային ցուցահանդեսին և թեմատիկ պաստառներին։ Պատմության ուսուցչուհի Ե. Բայաթյանը հանդես եկավ հրաշալի դասախոսությամբ, որի նպատակն աշակերտներին հայոց պատմության, հայի ճակատագրի շատ կարևոր և անմոռանալի տարիների մասին տեղեկություն հաղորդելն էր, բայց այն հարգարժան ուսուցչուհու շնորհիվ դարձավ ուսանելի հայրենասիրական դաս։ Հարցեր ուղղեց ուսուցչուհի Շ. Կիրիշչյանը, իսկ աշակերտների պատասխաններն առավել ևս համոզիչ էին, որ մեծանում է հայրենասեր, քաջ, բանիմաց, անկոտրում հայորդիների սերունդ, ում ջանքերի շնորհիվ հայը հավերժելու է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով