Հինգշաբթի, 9 Մայիսի, 2024
Հիշենք մեր մեծերին

ՄԱՔՍԻՄ ԳՈՐԿԻ-156

Էջ Չարենցի օրագրից՝ Գորկու մասին

***

Ներկայումս ամբողջ Խորհրդային Միության մեջ միակ գրողը, որ չի կորցրել իր գրական ոճը և գրողական կերպարանքը և կարող է ամեն ինչի մասին գրել իր սեփական խոսքերով և ոչ թե շաբլոնային, տրաֆարետային «իդեոլոգիական ոճով»— Մաքսիմ Գորկին է։ Նա, օրինակ, կարող է առաջաբան գրել որևէ հեղինակի մասին— և ոչ մի խոսք չասել այդ գրողի դասակարգային էության վերաբերյալ։ Բացի այս։— Նա կարող է, նրան տրված է վսեմ իրավունք, խոսել ստեղծագործության մասին այնպես, ինչպես կարող է խոսել ընդհանրապես մարդը, դրվատել ստեղծագործության հոգևոր հաճույքը, մեծարել բնականը և մարդկայինը, սերը և հումանիտար զգացմունքները գրականության մեջ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով