Ուրբաթ, 23 Հոկտեմբերի, 2026
Կրթական ծրագիր

ՍԱՍՆԱ ԾՌԵՐ

#Կրթականժամանցայինծրագիր

#այսդասըգրադարանում

Վայոց ձորի մարզային գրադարանի հյուրերն էին Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց -ի հիմնական դպրոցի 5-րդ դասարանի աշակերտները՝ պատմության ուսուցչուհի Ռ. Կարապետյանի ուղեկցությամբ։

Երեխաները մեծ հիացմունքով և ոգևորությամբ քննարկեցին «Սասնա ծռեր» էպոսը, պատասխանեցին գրադարանավարի կողմից առաջադրված բոլոր հարցերին, հանդես եկան իրենց ձեռքով պատրաստած փոքրիկ գրքերի հակիրճ տեսությամբ, աքրոստիկոսների ընթերցմամբ, շատ հաճելի բեմադրություններով, որը պետք է տեղի ունենար առանց ձայնի, իսկ մյուս մասնակիցները պիտի գուշակեին, թե որ դրվագի մասին է խոսքը։

Զվարճալի բեմադրությամբ հանդես եկան նաև գրադարանավարները։

Քննարկումն ուսուցողական էր և անչափ հետաքրքիր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով