Շաբաթ, 18 Մայիսի, 2024
Միջոցառումներ

ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ՔԵԶ, ԻՄ ՀԱՅՈ՛Ց ԲԱՆԱԿ

Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ Հայոց բանակի 30-ամյակին նվիրված «Հավատում եմ քեզ, իմ հայո՛ց բանակ» խորագրով միջոցառում, որին ներկա էին Վայոց ձորի մարզպետարանի, Եղեգնաձոր համայնքապետարանի ներկայացուցիչներ, զինվորականներ, ուսուցիչներ, կրթամշակութային տարբեր օջախների ներկայացուցիչներ և այլք։
Միջոցառումն սկսվեց մեկ րոպե լռության հարգանքի տուրքով՝ նվիրված Հայոց բանակի բոլոր նահատակներին, այնուհետև ևս մեկ անգամ անուն առ անուն հիշվեցին 44-օրյա պատերազմում զոհված վայոցձորցի անմահ հերոսները։ Մասնակիցներն իրենց սերն արտահայտեցին հայրենիքի պաշտպանի հանդեպ և գեղեցիկ կատարումներով ներկաներին ևս մեկ անգամ համոզեցին, որ հենց հայոց բանակն է հայ ժողովրդի բաբախող սիրտը, որ մեր սուրբ հայրենիքի լինելիության պահպանման և հարատևման համար այսօր զինվոր է թե՛ մտավորականը, թե՛ շինականը, թե’ երգիչը, թե՛ բժիշկը և թե’ համայն հայությունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով