ՀԵՔԻԱԹԻՆ ՀՅՈՒՐ
Հեքիաթներից յուրաքանչյուրը մի ուրույն ու կախարդական աշխարհ է, որի բացահայտումը հնարավորություն է տալիս հայտնաբերել իմաստնության նոր շերտեր կամ վերահաստատել դրանք, վերագտնել մեր մեջ հեքիաթը։
Վայոց ձորի մարզային գրադարանի այսօրվա հյուրերն էին Եղեգնաձորի թիվ 2 դպրոցի երկրորդ դասարանի աշակերտները՝ դասվար Ա. Ստեփանյանի ուղեկցությամբ։ Երեխաները համակ ուշադրությամբ լսեցին մեր հեքիաթասաց մորաքրոջ պատմած գեղեցիկ հեքիաթը, այնուհետև քննարկեցին հեքիաթն ու մասնակցեցին հարց ու պատասխանի։
Հեքիաթներն օգնում են մեզ ապրել, արարել, պայքարել և հիմնավոր հաջողության հասնել։