Շաբաթ, 27 Հուլիսի, 2024
Յուրաքանչյուրին իր հեքիաթը

ՀԵՔԻԱԹԻ ԺԱՄ

Վայոց ձորի մարզային գրադարանի մանկական բաժնի հյուրերն էին Եղեգնաձոր քաղաքի N 1 մանկապարտեզ /Exegnadzori N 1 mankapartez/ սաները՝ դաստիարակ Ք. Սարգսյանի ուղեկցությամբ։

Երեխաները մեծ ուշադրությամբ լսեցին մեր հեքիաթասաց մորաքրոջ պատմած «Պետրոսիկը և լուսինը» գեղեցիկ հեքիաթը, ոգևորությամբ պատասխանեցին իրենց ուղղված հարցերին, հանդես եկան գեղեցիկ հեքիաթներով, երգեցին, ասմունքեցին, սիրեցին գիրքն ու գրադարանը և խոստացան, տառերը սովորելուց հետո, անպայման դառնալ նաև գրադարանի ընթերցող։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով