Շաբաթ, 27 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

ԽՈՍՔԻ ՄԵԾ ՎԱՐՊԵՏՆ ՈՒ ՄԱՐԴԱՍԵՐԸ

#Հովհաննես_Թումանյան_155

Վայոց ձորի մարզային գրադարանում այսօր տեղի ունեցավ «Խոսքի մեծ վարպետն ու մարդասերը» խորագրով միջոցառում` նվիրված հայ մեծանուն գրող ու բանաստեղծ, մեծ լոռեցի Հովհաննես Թումանյանի ծննդյան- 155 ամյակին։

Միջոցառումը հագեցած էր թումանյանական շնչով և նրա գեղեցիկ ստեղծագործություններով, գրողի մասին հայ մեծերի կարծիքներով և հետաքրքիր տեղեկություններով՝ համեմված հոգեհարազատ և հոգեթով թումանյանական երգերով։

Միջոցառմանը մասնակցում էին Ագարակաձորի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները (դասղեկ ` Հ. Ավագյան) և Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց-ի 7-րդ դասարանի աշակերտները (դասղեկ` Գ. Հովսեփյան)։

Միջոցառման վերջում ներկաները միմյանց նվիրեցին գրքեր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով