Կիրակի, 28 Ապրիլի, 2024
Տիկնիկային ներկայացում

ԴՐԱԿԱՆ ՀՈՒՅԶԵՐ

Տիկնիկային թատրոնի միջոցով երեխաները հարստացնում են իրենց տպավորությունները, առաջանում են դրական հույզեր։

Գրքատոնի շրջանակներում Վայոց ձորի մարզային գրադարան էին այցելել Գլաձորի Մանկապարտեզ -ի ավագ խմբի սաները՝ տնօրեն Իդա Նազարյանի և դաստիարակների ուղեկցությամբ, և Աղնջաձորի միջնակարգ դպրոցի առաջին դասարանցիները` դասվար Ն. Հարությունյանի ուղեկցությամբ։ Երեխաները մեծ սիրով և ոգևորությամբ դիտեցին «Ճամփորդները» տիկնիկային ներկայացումը, շրջայց կատարեցին գրադարանում, հանդես եկան փոքրիկ միջոցառումներով։

Դու էլ շտապի՛ր գրադարան` դիտելու այս գեղեցիկ ներկայացումը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով