Կիրակի, 28 Ապրիլի, 2024
Տիկնիկային ներկայացում

ՃԱՄՓՈՐԴՆԵՐԸ

«Տիկնիկավարը հենց ձեռքը դրեց տիկնիկի մեջ ու բռնեց տիկնիկի թելերը, տիկնիկն արդեն կենդանի արարած է, թողեց թելերը՝ իր է, առարկա է։ Մեծ հրաշք է, երբ երեխան դիտում, խաղում կամ շփվում է տիկնիկի հետ։ Տիկնիկը երեխայի համար դառնում է կյանքի հետ շփվելու, շատ հարցերի պատասխաններ այդ շփման միջոցով գտնելու հնար»։

Երվանդ Մանարյան

Գրքատոնի շրջանակներում շարունակվում են այցերը մարզային գրադարան։ Այցելուները Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց-ի աշակերտներն էին՝ դասվար Ո. Մանուկյանի ուղեկցությամբ։

Այնքան հաճելի է, երբ տեսնում ես երեխաների լիաթոք ուրախությունը «Ճամփորդները» տիկնիկային ներկայացումը դիտելու ընթացքում։

Դե՛ ինչ, սիրելի՛ փոքրիկներ, մենք սիրով սպասում ենք ձեզ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով