Կիրակի, 28 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

ԴՈՒ ՄԵՐ ՄԵԾ ԵՐԹԻ ԳԱՎԱԶԱՆԱԿԻՐ

#մայրենի_լեզվի_միջազգային_օր

Վայոց ձորի մարզային գրադարանում նշվեց Մայրենի լեզվի միջազգային օրը։ Գրադարանում թևածում էր մեսրոպյան շունչը։ Թեմատիկ և գրքային ցուցահանդեսների միջոցով ներկայացվեց մայրենի լեզվի կարևորությունը։ Գրադարանի լավագույն ընթերցողներն իրենց գեղեցիկ գրական և երաժշտական կատարումներով ևս մեկ անգամ ապացուցեցին, որ մայրենի լեզուն է ամեն մի ժողովրդի գոյության և էության ամենախոշոր փաստը, հայապահպանության մնայուն առանցքը։

Եկեք ազգովին պահենք ու պահպանենք մեր՝ իսկապես Աստվածային մայրենի լեզուն ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով