Կիրակի, 28 Ապրիլի, 2024
Տիկնիկային ներկայացում

ՃԱՄՓՈՐԴՆԵՐԸ

«Տիկնիկային թատրոն շատ հաճախող երեխան փառավոր պատկերացումներ ունի, հավատ իր գործի նկատմամբ և գիտի, որ իր կողքին կան իր նման մտածող այլ երեխաներ»։

Երվանդ Մանարյան

Հաճելի է, երբ մարզային գրադարան այցերը չեն դադարում։ Արդեն բոլորի կողմից սիրված «Ճամփորդները» տիկնիկային ներկայացումը հասցրել է գրավել շատերի սրտերը։ Մեր հյուրերն էին Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց -ի երրորդ դասարանի աշակերտները` դասվարներ Ա. Ստեփանյանի, Մ. Հովհաննիսյանի ուղեկցությամբ։

Անսպասելի և շատ հաճելի էր Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Ա. Սարգսյանի անակնկալ այցը մարզային գրադարան, ով բարձր գնահատեց դպրոց-գրադարան համագործակցությունը և արժևորեց գրքի դերն ու նշանակությունը երեխաների կյանքում։

Վայոց ձորի մարզային գրադարանը շնորհակալություն է հայտնում մեր կողքին մշտապես գտնվելու և արդյունավետ համագործակցության համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով