ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ
«Մայրենի լեզուն մարդու հետ է միշտ: Լեզուն այն միջոցն է, որով գիտակցությունը մարմին է առնում, մտածմունքը` նյութականանում»:
Հրաչյա Աճառյան
Վայոց ձորի մարզային գրադարանում Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված հրաշալի միջոցառումները եզրափակվեցին «Մայրենի լեզու, մայրենի բարբառ» խորագիրը կրող գեղեցիկ գրական-երաժշտական ցերեկույթով՝ նվիրված մեր ոսկեղենիկ մայրենի լեզվին։
Մասնակիցների շուրթերից հնչեցին մեծանուն գրողների լավագույն ստեղծագործությունները՝ նվիրված հայոց լեզվին և հայ գրերին, որոնք համեմվեցին հայ ազգային նվագարաններից հնչած կախարդական մեղեդիներով և գրադարանի կողմից պատրաստված խոսուն տեսանյութերով։
Միջոցառմանը ներկա էին մարզպետարանի , համայնքապետարանի ներկայացուցիչներ, ուսուցիչներ , աշակերտներ, ծնողներ, ովքեր ևս մեկ անգամ համոզվեցին, որ հային միավորող ուժը մայրենին է, ուստի անհրաժեշտ է փայփայել ու անաղարտ պահել այն։











