Հինգշաբթի, 25 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

Մեր մայրենին անառ,

Մեր բարբառը վճիտ,

Մաշտոցից շունչ առած՝

Հավերժ պիտի հնչի:

Լիպարիտ Սարգսյան

Վայոց ձորի մարզային գրադարանում մայրենի լեզվի միջազգային օրը նշվեց մեծ շուքով:

Լեզուն է, որ ներշնչում է հավատ և զորացնում մեր ոգին, կարոտ ու սեր հյուսում, դառնում երգ ու տաղ:

Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտները՝ դասվար Նարինե Սմբատյան, Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված իրենց գեղեցիկ և ուսուցողական միջոցառումն անցկացրեցին մարզային գրադարանում՝ մեկ անգամ ևս արժևորելով գրքի դերն ու նշանակությունը հասարակության շրջանում:

Այնուհետև դիտեցին «Բարեկենդանը» տիկնիկային ներկայացումը, իրենց հետ տարան թումանյանական հեքիաթներ և ջերմ ժպիտներ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով