Կիրակի, 28 Ապրիլի, 2024
Տիկնիկային ներկայացում

ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

Գրքատոնի շրջանակներում Վայոց ձորի մարզային գրադարան այցերը շարունակվում են։

«Ճամփորդները» տիկնիկային ներկայացումը դիտելու ցանկությունն այնքան մեծ է, որ երեխաները անհամբեր շտապում են գրադարան։ Մեր հյուրերն էին Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց-ի 2_րդ դասարանի աշակերտները` դասվար Ա. Խալաթյան։ Ներկայացումը դիտելուց հետո երեխաները չէին ուզում հեռանալ գրադարանից, մեր հեքիաթասաց մորաքույրն էլ որոշեց մի գեղեցիկ հեքիաթ պատմել նրանց համար և մեկ անգամ ևս ժպիտ պարգևել։

Իսկ եթե ներկայացումը դեռ չես դիտել, ապա շտապի՛ր։

Մենք սիրով սպասում ենք ձեզ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով